5005 դիտում
13:36 10-05-2020
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում 45 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտ կա. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/577704.html]News.am[/url]-ը գրում է. Այս պահին 45 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԲԿ այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ եւս 70 ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ կան ԲԿ–ի այլ բաժիններում։
Նախարարը բժիշկներ հետ շրջեց ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվեց, թե պացինտենրի մոտ հիմնականում խրոնիկական ո՞ր հիվանդություններն են գերակշռում, ինչին ԲԿ–ի աշխատակիցը պատասխանեց. «Հանդիպող հիվանդություններից հիմնականում գերակշռում են շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշումը»։
Նախարարն անդրադարձավ նաեւ ԲԿ–ի ծանրաբեռնվածությանը. «Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում եւ այս պահին ազատ տեղ չկա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
456001 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
541 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի