211652_close_icon
views-count837 դիտում article-date 21:40 10-05-2020

Մոսկվան վրդովված է Վաշինգթոնի փորձերից՝ աղավաղել նացիզմի դեմ հաղթանակի արդյունքները

Մոսկվան խիստ վրդովված է Վաշինգթոնի փորձերից՝ աղավաղել նացիզմի դեմ հաղթանակի արդյունքները, հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը: «Նույնիսկ հաղթանակի հոբելյանական 75-ամյակի համընդհանուր տոնակատարությունների օրերին Վաշինգթոնը չի դադարում աղավաղել նացիզմի դեմ հաղթանակի արդյունքներն ու մեր երկրի վճռորոշ դերը դրանում», ասված է ռուսական գերատեսչության հայտարարությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ Տունը նացիզմի դեմ պայքարում հաղթողներ է անվանել միայն ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային: Հաղթանակի 75-ամյակի առթիվ արված շնորհավորանքի հետ միասին նման հայտարարությունը մայիսի 9-ին հրապարակվել էր Սպիտակ տան Ինստագրամի էջում: Ամերիկյան իշխանությունների գրառման մեջ ԽՍՀՄ-ը չէր հիշատակվել: ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ այս սուրբ տոնի շրջանակներում ամերիկյան իշխանությունները «քաջություն և ցանկություն չունեցան գոնե կես բերան հիշատակել այն անվիճելի դերի և հսկայական զոհերի մասին, որոնք Կարմիր Բանակն ու խորհրդային ժողովուրդը ունեցել են հանուն մարդկության»:

Նմանատիպ նյութեր