901 դիտում
15:11 11-05-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ. ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ. ընթացքում 13 140 դիմում-բողոք է ստացել:
«[url=https://armenpress.am/arm/news/1014892.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
«2019 թ. ՄԻՊ աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի: Միայն դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվն աճել է գրեթե երեք անգամ: Օրինակ, եթե 2016 թ. ստացվել է 5 113 դիմում-բողոք, ապա 2019 թ. այս ցուցանիշն եղել է 13 140: Ընդ որում, 2020 թ. արդեն իսկ առավել ծանրաբեռնված է. այս տարվա առաջին չորս ամիսների միայն դիմումներն ու բողոքները 75%-ով գերազանցում են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված դիմումների ու բողոքների թիվը»,- ասաց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ վիճակագրական այս տվյալները չեն ներառում այցերն ազատությունից զրկման վայրեր և այլ հատուկ հաստատություններ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»