211652_close_icon
views-count936 դիտում article-date 12:48 11-05-2020

Վարչապետի նոր որոշումը. «Թեղուտի» պոչամբարի վերաբերյալ զեկույցն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները. 2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»: Աշխատանքային խմբում ընդգրկված է 16 անձ:

Նմանատիպ նյութեր