211652_close_icon
views-count1165 դիտում article-date 21:35 20-11-2014

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Օմբուդսմենից ստացված գրություններում բարձրացված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։ Աշխատանքային խմբի հանձնարարվել է ուսումնասիրել և ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը: Հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 15-ը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր