211652_close_icon
views-count2197 դիտում article-date 20:56 20-05-2014

Հայաստանից Արցախ մեկնած բժիշկ մասնագետների կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում և խորհրդատվություն

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Շուշիի, Հադրութի և Քաշաթաղի շրջանների բնակչությանը, որ Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կժամանեն առաջատար մասնագետներ` սրտաբան, էնդոկրինոլոգ, ռևմատոլոգ, ալերգոլոգ, նյարդաբան, վիրաբույժ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, ուռոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, վնասվածքաբան: Բժիշկ մասնագետների կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում և խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության կկատարվեն նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Շրջանների բնակչության բուժզննումը կիրականացվի տվյալ շրջանային բուժմիավորումներում` համաձայն ժամանակացույցի սկսած ժամը 1000-ից: Քաշաթաղի շրջանային բուժմիավորում- մայիսի 21-ին, հեռ. /047/ 75-22-88: Հադրութի շրջանային բուժմիավորում- մայիսի 22-ին, հեռ. /047/ 55-17-31 Շուշիի շրջանային բուժմիավորում- մայիսի 23-ին, հեռ. /047/ 73-10-05

Նմանատիպ նյութեր