211652_close_icon
views-count4838 դիտում article-date 19:02 12-05-2020

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքի էջում։ «Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։ Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես Պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները»: [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/11/1154516/]Ավելի վաղ[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ էր ստացել Ռուսաստանի Դաշնությունից սեփական մեքենայով Հայաստան վերադարձող, սակայն ճանապարհին մնացած զինվորական բժիշկ, ռուսական զորքերի բուժծառայության հրամանատար, գեներալ-մայոր Մարինե Բաբայանից, ով նշում էր որ Վրաստանում իրենք հայտնվել են անտերության մեջ եւ, որ Վրաստանում Հայաստանի դեսպանութունն ու դեսպանը ոչինչ չեն անում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր