211652_close_icon
views-count4075 դիտում article-date 10:59 14-05-2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 142–ով, կա 1 մահ, դեպքերի թիվը հասավ 3860-ի

Հայաստանում մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 3860 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 36016 (վերջին մեկ օրում՝ 1250): Փաստացի այս պահին բուժվում է 2218 անձ (մեկ օրում ավելացել է 69-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 1572 անձ (վերջին մեկ օրում՝ 72 մարդ), 49 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով): Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է:

Նմանատիպ նյութեր