211652_close_icon
views-count7043 դիտում article-date 11:03 03-06-2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 515-ով և հասել 10524-ի, կա 15 մահ

Հայաստանում հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 3-ին հաստատվել է կորոնավիրուսի 10 524 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 61650 (մեկ օրում արվել է 1733 թեստավորում) Փաստացի այս պահին բուժվում է 6841 անձ (ավելացել է 473-ով) Վերջին տվյալներով ապաքինվել է 3454 անձ, վերջին մեկ օրում 27-ը հոգի: Ընդհանուր առմամբ, 170 պացիենտ մահացել է (ավելացել է 12-ով): Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:

Նմանատիպ նյութեր