13296 դիտում
16:13 14-05-2020
Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է՝ չեն կարողանում վերադառնալ Հայաստան. նրանց մեջ կան հղիներ, առողջական վատ վիճակում գտնվող մարդիկ․ իրավապաշտպան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները տևական ժամանակ է՝ չեն կարողանում գալ Հայաստան։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/14/lars/3289242?fbclid=IwAR1WnwXKdBR3PPvHTgPKBCoTbQTZA1qYKFV9c-V1mxe4NqELFP5LnBgi92c]Tert.am[/url]-ը։
«ՀՀ քաղաքացիները Վերին Լարսի անցակետով իրենց մեքենաներով մուտք են գործել Վրաստանի տարածք։ Հիմա գտնվում են չեզոք գոտում և չեն կարողանում գալ Հայաստան։ Այնտեղ և´ հղիներ կան, և´ վատ առողջական վիճակում գտնվող մարդիկ»,- ասաց նա։
Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ խոսքը ընտանիքներով 2 մեքենայի մասին է․ «Երեկ ես լսեցի ինչպես էին նրանք մեքենաներում լաց լինում»։
Նա նաև հայտնեց, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք էլ ցանկանում են ՌԴ-ից ՀՀ գալ օդային ճանապարհով․ «Կան մարդիկ, որոնք ցանկանում են ինքնաթիռով գալ Հայաստան և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է հնարավորություն լինելու Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից հերթական անգամ իրենց բերեն Հայաստան»,- նշեց նա։
Իրավապաշտպանը, սակայն նկատեց, որ ՌԴ-ից Հայաստան գալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների տեղափոխման ցուցակները անհասկանալի ձևով են կազմվում։ Անհասկանալի է հերթականությունը՝ ով երբ կարող է մեկնել։
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15110 դիտում
15:43 28-05-2020
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան. armeniasputnik.am
1766 դիտում
15:23 31-10-2014
Հղիներ VS Հղիներ. նպաստի ու ծննդաբերության արանքում
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում