15185 դիտում
15:43 28-05-2020
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան. armeniasputnik.am
Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հայաստան։
[url=https://armeniasputnik.am/society/20200528/23202087/tevakan-jamanak-verin-larsum-gtnvox-qaxaqacinery-texapoxvel-en-hayastan.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR06_livHMTvwuyEbOyIy440bFYOa25YgokYpofwZbIcakaZjT2J2xsa6_s]armeniasputnik.am[/url]-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։
«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հյուպատոսությունը հիշեցնում է, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում և չեն կարողանում հասնել Հայաստան։ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը նրանց առաջարկել էր վերադարձը կազմակերպել Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել էին այդ տարբերակից՝ պնդելով, որ վերադարձը կազմակերպեն բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
955 դիտում
12:49 02-01-2025
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
1168 դիտում
12:20 02-01-2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի հրավիրվել պետական արարողակարգային ոչ մի միջոցառման․ Էդգար Ղազարյան
853 դիտում
11:12 02-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է