1121 դիտում
19:10 14-05-2020
Շնորհակալ եմ մեղադրողներին, որ այնքան ազնիվ գտնվեցին ու չասացին այն, ինչի հետ համաձայն չէին. Լուսինե Սահակյան
[url=https://news.am/arm/news/578678.html?fbclid=IwAR1TT7nRE-SEfjsfV1dNAfMxa1jjyiaPfgcroSiEIlaENTSM-S7wC-Fgm0Q]News.am[/url]-ը գրում է. Մեղադրող կողմը, փաստացի, հրաժարվեց իր մեղադրանքը պաշտպանելուց։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, մեկնարկած Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստին հայտնեց Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Սահակյանն այն հարցերը, որոնք ուղղել էր նիստը նախագահող դատավորին, ուղղեց նաեւ մեղադրող դատախազներին.
«Դուք որպես ՀՀ քաղաքացի՝ ձեւավորե՞լ եք քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով ՍԴ-ի կողմից իր կազմից հեշտակի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգով ՍԴ ունենալու կամաարտահայտություն, թե՞ ոչ։
Դուք որպես ՀՀ քաղաքացի՝ ձեր լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել եւ չի՞ իրագործվել, թե՞ ոչ»։
Դատախազը հարցին պատասխանեց քվեարկության մասնակցելու տեսակետից, որին պաշտպան Սահակյանն արձագանքեց.
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/578678.html?fbclid=IwAR1TT7nRE-SEfjsfV1dNAfMxa1jjyiaPfgcroSiEIlaENTSM-S7wC-Fgm0Q]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2967 դիտում
23:59 08-12-2014
ԲՀԿ առաջնորդը՝ իրեն մեղադրողներին. «Ծառուկյանն անգիր չի անում». տեսանյութ. aravot.am
Այս բաժնից
1030 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր