1248 դիտում
19:23 15-05-2020
Լիոնել Մեսի. Սետյենն ինձ սխալ է հասկացել
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում թիմի հաղթելու հնարավորություններին:
Մինչև մրցաշրջանի դադարեցումը արգենտինացին հացրազրույցներից մեկում հայտարարել էր, որ «Բարսան» չի կարողանա Չեմպիոնների լիգան նվաճել նրանով, ինչ՝ այժմ ունի:
«Բարսայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն էլ դրան պաստախանել էր, որ մրցաշարում թիմի հնարավորությունները լավատեսորեն է գնահատում:
«Միգուցե, դադարն ի վերջո մեր օգտին գնա, բայց նախ պետք է սպասենք, թե որ մրցումները վերսկսվեն: Իսկ այնտեղ կերևա, ինչ մարզավիճակում կլինենք և որքան հեռու կգնանք:
Իմ կարծիքով, մարզիչն ինձ սխալ է հասկացել, թե ինչ եմ ասել: Կամ էլ նրան սխալ են ներկայացրել իմ խոսքը:
Ես նկատի ունեի, որ մենք միանշանակ չենք նվաճի Չեմպիոնների լիգան, եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես մրցաշրջանի դադարից առաջ վերջին խաղերում:
Ես երբեք չեմ կասկածել մեր թիմի կազմի վրա և որ մենք ի զորու ենք նվաճել բոլոր հնարավոր մրցաշարերը: Բայց միայն եթե չշարունակենք խաղալ այնպես, ինչպես՝ մինչև այդ:
Բոլորն էլ իրենց կարծիքն ունեն, յուրաաքանչյուրի կարծիքն էլ հարգանքի արժանի է: Իմ կարծիքը հիմնված է նրա վրա, որ ես երկար տարիներ հանդես եմ եկել ՉԼ-ում ու գիտեմ, որ այնտեղ հաղթել այնպիսի խաղով, ինչպիսին մերն էր, հնարավոր չէ», ասել է Մեսին:
Նմանատիպ նյութեր
4420 դիտում
16:45 28-02-2016
Կրիշտիանու Ռոնալդու. Ինձ սխալ են հասկացել, ես իմ թիմակիցներից ավելի լավը չեմ
1923 դիտում
14:55 02-03-2016
Լիոնել Մեսի. Որոշ ԶԼՄ-ների կարծիքն ինձ չի հուզում
9600 դիտում
14:58 27-03-2018
Լիոնել Մեսի. Ինձ դժվար է Դիբալայի հետ միասին խաղալ
Այս բաժնից
2989 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3436 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները
2779 դիտում
18:37 10-01-2025
«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին