211652_close_icon
views-count4095 դիտում article-date 10:16 16-05-2020

COVID-19-ը՝ աշխարհում. վարակվել է 4.5 մլն, բուժվել՝ 1,7 մլն, մահացել՝ ավելի քան 307 հազար մարդ

Մայիսի 16-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4,5 միլիոնը, համավարակը տարածված է 188 երկրներում։ Այդ են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները։ Ընդհանուր թվով՝ վարակվել է 4,542,752, մահացել՝ ավելի քան 307,000 պացիենտ, ապաքինվել՝ 1,63 միլիոնը։ Առավել տուժած երկրներն են ԱՄՆ-ը՝ /1,44 մլն վարակակիր/, և Ռուսաստանը /262.8 հազար/, հաջորդիվ՝ Մեծ Բիտանիան՝ /238 հազար/, Իսպանիան՝ /230,1 հազար/ և Իտալիան՝ ավելի քան 223 հազար/։ Ամենաշատ մահերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 87, 559։

Նմանատիպ նյութեր