211652_close_icon
views-count3207 դիտում article-date 15:03 13-06-2020

COVID-19-ը՝ աշխարհում. վարակվել է 7.6 մլն, բուժվել՝ 1,7 մլն, մահացել՝ ավելի քան 425 հզր. մարդ

Աշխարհի 188 երկրներին պատուհասած նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հունիսի 13-ի դրությամբ հասել է 7.632,802 միլիոնի։ Այդ են վկայում Ջոն Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները։ Ըստ այդ տվյալների՝ մինչ օրս մահացել է 425,394 պացիենտ։ Ապաքիվածների թիվը կազմում է 3.61 միլիոն։ Առավել տուժած երկրներն են ԱՄՆ-ն /ավելի քան 2 մլն վարակված/, Բրազիլիան /828,8 հազար վարակված/, հաջորդիվ Ռուսաստանն է /510.7 հազար վարակված/, որին հետևում են Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Պերուն, Ֆրանսիան և Գերմանիան։ Ամենաշատ մահերն արձանագրվել են Միացյալ նահանգներում /114,669 պացիենտ/։

Նմանատիպ նյութեր