211652_close_icon
views-count1233 դիտում article-date 12:57 16-05-2020

Առաջնագծում տեղադրվել են 23 նոր մարտական դիրքեր. 18 տարեկանները առաջնագծից փուլ-փուլ հետ են քաշվում. Փաշինյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական կրակային դիրքեր, սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր, ջերմատեսիլ, ցերեկային եւ համակցված տեսախցիկներ: Ինպես հայտնում է [url=https://news.am/arm/news/579019.html?fbclid=IwAR1f5TzK8tsA2yhosmJu_JyXTClMA_HrtCzotNEBAfllg-E26lH-rlU66g4]News.am[/url]-ը, այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, արդյունաբերական էլեկտրական հոսանքով կահավորվել են 148 մարտական դիրքեր ու հենակետեր, մշտական ջրով 235 դիրքեր: «Տեղադրվել է արեւային էներգիայով սնուցվող 350 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով եւ 33 միավոր ինժեներական տեխնիկայով: Նախկինում ի՞նչ էր տեղի ունենում. զինված ուժերում աշխատանք կատարելու համար դիմում էին այս կամ այն ընկերություններին՝ ինժեներական աշխատանքների համար: Հիմա այնպես չի, որ ամբողջությամբ վերացել է, բայց մեծ գնումներ են արվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր