211652_close_icon
views-count14897 դիտում article-date 18:24 07-05-2019

Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն այցելել է մարտական դիրքեր՝ շնորհավորելու առաջնագծում մարտական հերթափոխություն իրականացնող զինվորների Եռատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 7-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն այցելել է հյուսիս-արեւելյան եւ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ շնորհավորելու առաջնագծի զինվորների Եռատոնը: Շրջվարչակազմի ղեկավարը շրջայց է կատարել մարտական հենակետերում, ծանոթացել նաեւ զինվորների ծառայությանը եւ կենցաղային պայմաններին: Նա զինվորների հետ՝ սեղանի շուրջ, բարեմաղթանքեր է հղել դիրքապահներին եւ բարձր գնահատել նրանց ոգին ու հայրենիքի հանդեպ ունեցած սերը: Զինվորները եւս շնորհակալության եւ շնորհավորանքի խոսք են ասել՝ նշել, որ իրենք շատ զգոն են եւ միշտ պատրաստ՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու: Շրջվարչակազմի ղեկավարի հետ դիրքեր է այցելել նաեւ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սպարտակ Գրիգորյանը (նստավայր ք. Մարտակերտ): Նրանք զինվորներին տարել էին քաղցրավենիք, մրգեր եւ այլ ուտելիքներ՝ շնորհավորելով եւ օրը ավելի տոնական դարձնելով՝ Մայիսյան հաղթանակների առիթով: Բարի եւ անփորձանք ծառայություն մեր դիրքապահներին: [b]Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր