3979 դիտում
14:41 16-05-2020
Փաշինյանի կարծիքով՝ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ
Հայաստանը կարող է ակնկալել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու համար լավագույն ժամանակաշրջանը չէ: «[url=https://armenpress.am/arm/news/1015508.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կլինի հստակություն ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ, ո՞ր փուլում են բանակցությունները:
Վարչապետը նախ հիշեցրեց, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հանձնաժողովը կքննարկի հարցը: «Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող: Բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման, փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և դրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»,-ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ կշարունակեն աշխատել գործընկերների հետ:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագների վերանայման հայտ է ներակայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Նմանատիպ նյութեր
2576 դիտում
09:01 22-03-2019
Գազի գնի բարձրացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո. «Փաստ»
1960 դիտում
10:01 03-10-2019
Ո՞ւմ «գրպանն եք գցում» գազի գնի բարձրացման հարցը․ «168 ժամ»
4136 դիտում
10:06 20-06-2020
Թանկացումների նոր ալիք է սպասվում. գազի գնի բարձրացման հետքերով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
481 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց