36667 դիտում
20:31 16-05-2020
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներն ասում էին. 3 նախագահ, մի քանի վարչապետ փոխեցինք, միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լուծեց գյուղում ԽՍՀՄ տարիներից ժառանգած խմելու ջրի խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներն իրենց երախտիքի խոսքն են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարՍուրեն Պապիկյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանին:
Երեկ՝ մայիսի 15-ին, ֆոտորագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Դեռ ԽՍՀՄ տարիներից գյուղն ունեցել էր խմելու ջրի խնդիր: Ամեն անգամ այդ հարցը գյուղի շատ բնակիչների համար անլուծելի է թվացել:
Նույնիսկ ջուրը հարևան գյուղերից կամ սարերից էինք բերում տարաներով ու ամեն անգամ մտածում էինք, թե ի վերջո երբ է լուծվելու այս խնդիրը:
Սովետն էլ քանդվեց, Հայաստանը անկախացավ, երեք նախագահ ու մի քանի վարչապետներ եկան անցան, մեր գյուղի խմելու ջրի խնդիրը մնաց առանց լուծվելու:
Արդեն տևական ժամանակ է, գյուղում սկսվել է խմելու ջրի խողովակի կապիտալ կառուցումը ու հաշված օրերի ընթացքում գյուղը կապահովվի խմելու որակյալ ջրով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+