Ռուսաստանից մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 119 մարդ
Ռուսաստանից մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 119 մարդ: Պանդեմիայի սկզբից երկրում մահացածների թիվը հասավ 2 537-ի:
Ընդհանուր առմամբ վերջին օրը Ռուսաստանում գրանցվել է վարակման 9200 դեպք, որից 44,8 տոկոսը հիվանդությունը կրում են առանց սիպտոմներ: Առողջացել է ևս 4940 պացիենտ:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 272 043 դեպք՝ 85 շրջաններում: Կորոնավիրուսից վարակվածների քանակով երկիրն ընթանում է երրորդ տեղում: Առողջացածների թիվը կազմում է 63 166 մարդ: