211652_close_icon
views-count72393 դիտում article-date 22:21 16-05-2020

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 3 վիրավորներից մեկը հղի է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ոնեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 RM 254 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, 2 ուղևորները, որոնցից մեկը հղի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանոթյան Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի Հայկ Թումանյանի, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր