96017 դիտում
21:45 11-05-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. վիրավորը «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:40-ի սահմաններում՝ Կոտայքի մարզի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ե.-ն, իր վարած Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժշկական հետազոտման նպատակով, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի պարեկ Վահե Մելքոնյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավարությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փտուկյանի և ավագ քննիչ Հակոբ Թամազյանի գլխավարությամբ: Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+