211652_close_icon
views-count951 դիտում article-date 10:10 18-05-2020

28 տարի առաջ այս օրն Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին․ Արայիկ Հարությունյան

28 տարի առաջ՝ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին: Բնավ պատահական չէր, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Քաշաթաղում հայտարարեցի Արցախ աշխարհի զարգացման նոր շրջափուլն առաջնորդնելու որոշմանս մասին: Նորից հավաստիացնում եմ, որ այդ համատեքստում մեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում: Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր