211652_close_icon

Ռուսական ագրեսիան կավարտվի Ղրիմի ազատագրմամբ. Զելենսկի

views-count1483 դիտում article-date 13:00 27-02-2023
Ղրիմի ազատագրմամբ Ուկրաինան պատմական վերջ կդնի ուկրաինացիների, Եվրոպայի ու Ասիայի բոլոր ժողովուրդների կյանքը կործանելու Ռուսաստանի փորձերին։ Այս մասին կիրակի՝ փետրվարի 26-ին, իր ուղերձում ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը:

«2014 թվականին ռուսական ագրեսիան սկսվել է հենց Ղրիմի գրավմամբ: Տրամաբանական է, որ Ղրիմի ազատագրմամբ մենք պատմական վերջ կդնենք ուկրաինացիների, Եվրոպայի ու Ասիայի բոլոր ժողովուրդների կյանքը կոտրելու Ռուսաստանի ցանկացած փորձին»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը կհաղթի հենց Ուկրաինայի հողերում՝ Դոնբասում, Ազովի շրջանում, Խերսոնի շրջանում և Ղրիմում։

Նմանատիպ նյութեր