211652_close_icon
views-count10367 դիտում article-date 11:01 19-05-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 5041 է, մահվան դեպքերինը՝ 64

Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5041 է, մահացածների թիվը՝ 64: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 145 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2164, փաստացի բուժվողներինը՝ 2788: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 43041 քաղաքացի: Մահացած պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մայիսի 19-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված հիվանդի՝ այլ պատճառով մահվան ընդհանուր 25 դեպք:

Նմանատիպ նյութեր