948 դիտում
09:25 20-05-2020
Սահմանափակումների վերացումը նոր պահանջներ է թելադրում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մայիսի 18-ից հանրային տրանսպորտի ամբողջովին գործարկումը, առևտրի կետերի բացումը, հանրային սննդի օբյեկտների ծառայությունների մատուցումը, մարզասրահների և այլ վայրերի շահագործումը բոլորովին նոր իրավիճակ են պարտադրում: Բոլոր սահմանափակումների թուլացումները որքան էլ ուղեկցվեն համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, դրանք չեն կարող արդյունավետ լինել, եթե չփոխվի մարդկանց վարքագիծը և չմեծանա սոցիալական պատասխանատվությունը:
Ինչպե՞ս պետք է ազգաբնակչությանը նոր իրավիճակին ինտեգրել և դիմակներ կրելը պարտադիր կենսական պահանջ դարձնել, այս և այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի հետ:
Սահմանափակումների վերացումը և բնակչության պահանջներին ընդառաջ գնալը, նրա դիտարկմամբ, պետք է փոխադարձաբար մեծացնեն ժողովրդի սոցիալական պատասխանատվությունը և նոր մշակույթին ինտեգրեն:
Որքան համահունչ մոտեցումներ լինեն, այնքան ինֆեկցումը և մահացության ցուցանիշը հետագայում ավելի ցածր կլինեն: Վարակաբանի խոսքով՝ պարետի հրամանով առաջ քաշված նոր մոտեցումներն ու պահանջները պետք է կիրառելի լինեն անխտիր բոլորի համար, և կիրառելի ոչ միայն հասարակական տրանսպորտում, երթուղային տաքսիում, այլև առևտրի կենտրոններում և հանրային այլ վայրերում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2454 դիտում
09:49 21-01-2021
Օրվա շահերը թելադրում են գնալ երկխոսության․ «Հայաստանի Հանրապետություն»
1519 դիտում
15:39 29-01-2019
ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունն է խոչընդոտների վերացումը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5172 դիտում
10:47 15-12-2015
ՊԲ առաջապահ զորամասերն առաջնագծում իրենց կամքն են թելադրում հակառակորդին
Այս բաժնից
883 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»