211652_close_icon
views-count7041 դիտում article-date 11:14 20-05-2020

Կորոնավիրուսի 230 նոր դեպք, 3 պացիենտ մահացել է, ապաքինվել է 255 մարդ

Հայաստանում մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 5271 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 44071 (վերջին մեկ օրում՝ 1030): Փաստացի այս պահին բուժվում է 2758 անձ (մեկ օրում նվազել է 30-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 2419 անձ (վերջին մեկ օրում՝ 255 մարդ), 67 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով): Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է:

Նմանատիպ նյութեր