Արցախում կորոնավիրուսի 29 հաստատված դեպք կա
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալների՝ հանրապետությունում կա կորոնավիրուսի 29 հաստատված դեպք:
Ապաքինվել է 8 անձ, կա մեկուսացված 69 անձ: Ընդհանուր թեստավորվածների թիվը 581 է: