«Ադեկվադ» միաբանության անդամները Ոստիկանությունում են. Tert.am. ՈՒՂԻՂ
Ոստիկանության մոտ այսօր հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամները բերման ենթարկվեցին: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկելու պատճառը պարետի որոշումը խախտելն է, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/20/live/3294045]Tert.am[/url]-ը։
Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հայտնեցին, որ ոստիկանություն բերման է ենթարկվել 17 անձ։
Հիշեցնենք, որ Միաբանության անդամները Ոստիկանության մոտ էին՝ աջակցելու Միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, որին հրավիրել էին Ոստիկանություն։