Ռոնալդուն Լիսաբոնում 8 մլն եվրոյով հողատարածք է գնել
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լիսաբոնյան Ռիվյերայում հեղատարածք է գնել:
Մոտ 10 հազար քառակուսի մետր տարածքով հողամասը 35-ամյա պորտուգալացին գնել է Կաշկայշա թանկարժեք շրջանում՝ մոտ 8 մլն եվրոյով:
Տարածքում արդեն սկսվել է առանձնատան շինարարությունը: Սակայն Ռոնալդուն առայժմ մտադիր չէ այնտեղ բնակվել. դա իր բիզնեսն է:
«Դա ներդրում է, ոչ թե, ոչ թե տուն, որտեղ նա պետք է մշտապես ապրի կարիերան ավարտելուց հետո», ասել է Ռոնալդուի ծանոթներից մեկը:
Նախորդ տարի պորտուգալացին գնել էր երկրում ամենաթանկարժեք անշարժ գույքը՝ Լիսաբոնի կենտրոնում գտնվող տան համար վճարելով 7,5 մլն եվրո: