1110 դիտում
12:15 21-05-2020
Արցախի ԱԺ-ն հաստատել է հաշվիչ հանձնաժողովի կազմը
Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնաժողովի կազմը։
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1015939.html]Արմենպրես[/url]»-ը, հաշվիչ հանձաժողովի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, իսկ քարտուղար՝ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Հաշվիչ հանձնախմբում ընդգրկված են ամեն խմբակցությունից մեկական պատգամավոր։
Հաշվիչ հանձնախումբը կպահպանի իր լիազորությունները մինչև 7-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը։
Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահին, նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։
Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախի խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։
Նմանատիպ նյութեր
2227 դիտում
12:14 14-01-2019
ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը
1562 դիտում
12:22 24-02-2015
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ական պատգամավորը
Այս բաժնից
1090 դիտում
10:04 03-02-2025
Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին (տեսանյութ)
1363 դիտում
23:32 02-02-2025
Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
1183 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով