1332 դիտում
12:30 22-05-2020
ՊԵԿ-ը ներդրել է ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման համակարգ
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը: Դեռեւս 2018 թվականից ՊԵԿ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» ներդրվել է «Շրջանառության հարկի հաշվարկի» ինքնաշխատ լրացման համակարգը, իսկ 2020 թվականից արդեն հարկ վճարողները հնարավորություն ունեն նաեւ «Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ»ը նույնպես լրացնել ինքնաշխատ եղանակով: Այս համակարգերի ներդրումը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում համադրել հարկային մարմնի տվյալների շտեմարանում առկա եւ հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները:
Հաշվարկում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա ընթացքում ստացված եկամուտները եւ կատարված ծախսերը՝ օգտվելով ՊԵԿ տեղեկատվական համակարգում առկա դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դարանից, ՀԴՄ կտրոնների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ստացված հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաեւ ներմուծման հայտարարագրերի, այդ թվում` ԵԱՏՄ-ին վերաբերող տվյալներից։
Ինքնաշխատ լրացման համակարգը նվազեցնում է նաեւ սխալվելու հավանակությունը: Հաշվարկում տարին եւ ամիսը ընտրելուց հետո համակարգը հաղորդագրություն է ցուցադրում, որ տվյալները կարող են թարմացվել։ Հարկ վճարողն անհրաժեշտության դեպքում կարող է խմբագրել ինքնաշխատ լրացված տվյալները։ Իսկ այն դեպքերում, երբ հարկ վճարողի հաշվարկը տեղեկատվական համակարգում լրացված տվյալների հիման վրա ամբողջական է եւ փոփոխելու կարիք չկա, ապա նա ուղղակի ստորագրում է հաշվետվությունը եւ ուղարկում Պետական եկամուտների կոմիտե:
Նմանատիպ նյութեր
4600 դիտում
14:15 14-09-2017
Մինչև 20 մլն դրամ հայտերի հիման վրա 70 տնտեսվարողի վերադարձվել է 812 մլն դրամ ավելացված արժեքի հարկի գումար. ՊԵԿ
1380 դիտում
13:28 25-05-2020
ՊԵԿ. ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված