38417 դիտում
15:32 22-05-2020
Սահմանադրական կարգի ցանկացած խախտում ինձ համար անթույլատրելի է. Արթուր Վանեցյան. Hraparak.am
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «[url=https://hraparak.am/post/0198bfcff4ffc2001a15f908ebe2dd18?fbclid=IwAR0gRMmQqIsw3U6jGyZPZLPwcyAuM0kmqbW3ZmNbChalReJ8C_Lt_nDCSZA]Հրապարակ[/url]» օրաթերթի լրագրողներին։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը՝ «Հրապարակ» օրաթերթում, այսօր տեղադրում ենք մի քանի ուշագրավ հատված այդ հարցազրույցից։
[b]- Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։
[/b]
- Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետև ես շատ եմ կարևորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարևոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու է պետության շահի, պետության արժևորումն ու կարևորումը, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարևորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։ Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռևս հստակ կարգախոս մշակված չէ։
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://hraparak.am/post/0198bfcff4ffc2001a15f908ebe2dd18?fbclid=IwAR0gRMmQqIsw3U6jGyZPZLPwcyAuM0kmqbW3ZmNbChalReJ8C_Lt_nDCSZA]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2693 դիտում
16:48 27-03-2021
Համարենք, որ դա «կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր. Արթուր Վանեցյան. Hraparak.am
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»