Պակիստանում ուղևորատար օդանավ է վթարի ենթարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պակիստանում «Պակիստանի ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել այդ երկրի Կարաչի քաղաքում:
Ինչպես հաղորդում է Ria Novosti գործակալությունը՝ հղում անելով Geo հեռուստաընկերությանը, ինքնաթիռը իրականացնում էր Լահորա-Կարաչի չվերթը և վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտ:
Կադրերից երևում է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում սև ծուխ է բարձրանում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքանթիռը եղել է Airbus A320, որի մեջ եղել է 90 ուղևոր: