2053 դիտում
21:05 22-05-2020
Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է
Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է։
2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 22-ը հռչակել է որպես կենսաբազմազանության միջազգային օր։
Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է, որտեղ լանդշաֆտները և էկոհամակարգերը կազմում են բարդ բազմաֆունկցիոնալ համակարգ, որոնք նպաստում են հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանության ձևավորմանը: Կենսաբազմազանության տեսակային կազմի առատությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի հանգուցակետում, ինչպես նաև հանդիսանում է միգրացվող կենդանիների և չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկ:
Հայաստանում աճում են շուրջ 3800 տեսակի անոթավոր բույսեր, 428` հողային և ջրային ջրիմուռներ, 399` մամուռներ, 4207` սնկեր, 464` քարաքոսեր, բնակվում են 549 ողնաշարավոր և շուրջ 17200 տեսակի անողնաշարավոր կենդանիներ:
Հայաստանը հայտնի է նաև մշակաբույսերի վայրի ցեղակիցներով (252 տեսակ), որի շնորհիվ համարվում է վայրի ցորենի, աշորայի, գարու և այծակնի տեսակների պահպանման գլոբալ կենտրոն, որտեղից շատ տեսակներ հետագայում տարածվել են ամբողջ աշխարհով:
Հայաստանի Հանրապետության անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի մոտ 11.17 %-ը:
Հարկ է նշել, որ կենսաբազմազանության կորուստները, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունների փոփոխությունները շատ դեպքերում միայն մեկ գործոնի արդյունք չեն, այլ համալիր ներգործությունների հետևանք են: Անտառային էկոհամակարգերը, արոտավայրերը և Սևանա լիճը, որպես կարևոր էկոհամակարգային ծառայություններ տրամադրող լանդշաֆտներ, նպաստում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և բնակչության բարեկեցության ապահովմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1518 դիտում
14:19 22-05-2015
ՀՀ բնապահպանության նախարարի ուղերձը կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ
1260 դիտում
11:07 22-05-2014
Մարզերում ստեղծված էկոակումբները կզբաղվեն կենսաբազմազանության պահպանման խնդիրներով
Այս բաժնից
658 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1423 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա