1518 դիտում
14:19 22-05-2015
ՀՀ բնապահպանության նախարարի ուղերձը կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ
ՀՀ բնապահպանության նախարար` Արամայիս Գրիգորյանի ուղերձում ասված է.
«Հարգելի հայրենակիցներ,
ՀՀ բնապահպանության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ:
Կենսունակ էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը մարդկության գոյության կարևորագույն նախապայմաններից են, որոնք ընձեռում են հասարակության զարգացման և տնտեսական աճի լայն հնարավորություններ: Սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով կենսառեսուրսների կառավարումը պետք է լինի կշռադատված և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը հասցվի նվազագույնի:
Կենսաբազմազանության պաշտպանության հրատապությունն ընդգծելու նպատակով 1993թ. ՄԱԿ-ն ընդունել է “Կենսաբազմազանության մասին” կոնվենցիան, որն ստորագրվել է աշխարհի ավելի քան 168 երկրների կողմից: ՀՀ-ն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ 1993թ. նույնպես վավերացրել է նշված կոնվենցիան և ստորագրել կենսաբազմազանության հետ կապված մի շարք բնապահպանական միջազգային համաձայնագրեր ու արձանագրություններ, որոնցով իր վրա է վերցրել որոշակի պարտականություններ: Վերջիններիս իրականացումը իրավամբ կնպաստի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը:
“Կենսաբազմազանության մասին” կոնվենցիայի վավերացումը ՀՀ-ի կողմից տեղի է ունեցել 1993թ-ին` երկրի անցումային շրջանի առավել ծանր ժամանակահատվածում, երբ Հայաստանը զրկված էր կենսաապահովման տարրական միջոցներից: Սակայն, արդեն իսկ այդ ժամանակ ձևավորվել էր այն գաղափարը, որ Հայաստանի հարստությունը մեծապես կախված է կենսառեսուրսների առկայությունից, որոնք ընդերքի պաշարների հետ հավասարապես, երկրի համար հանդիսանում են ռազմավարական ռեսուրսներ:
Քաջ գիտակցելով այդ, չնայած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին, ՀՀ կառավարությունը բնապահպանական և մասնավորապես` կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, դասում է ազգային և պետական գերակայությունների շարքում:
Այդպես կլինի նաև առաջիկայում և մեր բոլորի կողմից իրականացվող ուղղորդված աշխատանքները կտան իրենց արժանի արդյունքը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ` կոչ անելով բոլորին լինել հոգատար մեզ շրջապատող բնության նկատմամբ և պահպանել այն հարուստ ու եզակի կենսաբազմազանությունը, որով օժտել է մեզ մայր բնությունը»:
Նմանատիպ նյութեր
1200 դիտում
14:52 29-04-2022
Պարը մշակութային հաղորդակցման լեզու է. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ
2047 դիտում
21:05 22-05-2020
Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է
Այս բաժնից
577 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1318 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա