211652_close_icon
views-count7206 դիտում article-date 19:34 24-05-2020

Գիշերը 4-ին զանգեցին տղայիս, 5-ին դուրս եկավ, դրանից հետո նրան չեմ տեսել. ձերբակալված քաջարանցու մայր. ժամանել է Հունան Պողոսյանը News.am

Կապանի ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալվածների հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրանց, հայտնում է [url=https://news.am/arm/news/580601.html]News.am[/url]-ը: Արդեն մի քանի ժամ ոստիկանության դիմաց կանգնած քաջարանցիներին ասել են, որ տեսակցություն չի կարող լինել, իսկ հարազատները տեղեկություններ ունեն, որ նրանց ոստիկանությունում բռնության են ենթարկել՝ փորձելով այդ կերպ ցուցմունք կորզել Քաջարանի քաղաքապետի դեմ։ Նրանց կասկածները հիմնված են նաև այն փաստի վրա, որ քաղաքացիներից մեկը, որին սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել, բռնության են ենթարկել ոստիկանությունում։ Հարազատները պատմեցին, որ երիտասարդներին տարել են առանց պատշաճ ծանուցման, բերման են ենթարկել քաղաքի տարբեր վայրերից, ենթարկելիս նույնպես բռնության են ենթարկել։ «Գիշերը 4–ին զանգեցին տղայիս։ Ժամը հինգին դուրս եկավ, դրանից հետո նրան չեմ տեսել։ Ուրիշներից եմ հետո իմացել կատարվածի մասին։ Երկու ոստիկան եկել էին մեր տուն, տղայիս էին հարցնում, ասացին՝ նրա ընկերներն են»,– պատմեց ձերբակալվածներից մեկի մայրը։ Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/580601.html]News.am[/url]-ում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր