211652_close_icon
views-count1024 դիտում article-date 17:19 19-06-2024

Այն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ. Նիկոլ Փաշինյան

Սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր թերություններով պետք է ընկալել և՛ ներսից, և՛ դրսից: 

«Հայաստանը պետք է  ընկալել ոչ թե  որպես սրբապատկեր, որի առաջ պետք է մոմ վառել, այլ կենդանի օրգանիզմ, որը ունի առավելություններ, թերություններ, որը կարող է տեղ- տեղ լինել սիրելի, տեղ-տեղ ոչ գրավիչ:

Մենք պետությունն էլ ենք կոթողացնում ու սրբացնում, թվում է, թե ի՞նչ վատ բան կա, ինչի՞ն եք դեմ, խնդիրն այն է, որ, երբ կոթողացնում ու սրբացնում ենք, մենք մեզ զրկում ենք այն ավելի լավը դարձնելու հնարավորությունից, մենք մեզ զրկում ենք այն հնարավորությունից, որ պետությունն ընդամենը գործիք է՝ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար»,-  ասաց  Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ մենք բանակը ևս «սրբացնում ենք»:

«Այսքան խոսում ենք՝ պարտություն, պատերազմ, բայց չենք արել ամենակարևոր արձանագրումը՝ այն, ինչ տեսել ենք 2020 թվականին ու դրանից հետո՝ մեր բանակի սրբացման ու կոթողացման պատճառն է։ Հանկարծ վատ բան չասեք, բանակն ուրիշ օրգանիզմ է, իրեն չի կարելի վատ բան ասել: Ու մենք տրվել ենք դրան՝ հո՜պ, սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր