211652_close_icon
views-count19242 դիտում article-date 10:58 25-05-2020

Հայաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 452 մարդ. կա 6 մահ, ապաքինվել է 81-ը

Հայաստանում մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 452 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ մայիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 7113 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 51594 (վերջին մեկ օրում՝ 1197): Փաստացի այս պահին բուժվում է 3483 անձ (մեկ օրում ավելացել է 226-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 3145 անձ (վերջին մեկ օրում՝ 81 մարդ): Ընդհանուր առմամբ, 87 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով): Եվս 6 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Նմանատիպ նյութեր