211652_close_icon
views-count149806 դիտում article-date 12:06 25-05-2020

Կորոնավիրուս ունեցող 31-ամյա կինը ծննդաբերությունից 5 օր հետո հանկարծամահ է եղել. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 24-ին կորոնավիրուսային վարակ ունեցող 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից հետո թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա է առաջացել, ինչի հետևանքով նա հանկարծամահ է եղել: «Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»,-ասված է նախարարության գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր