211652_close_icon
views-count33834 դիտում article-date 21:10 26-05-2020

Երևանում բախվել են Lexus-ն ու առանց համարանիշի մոպեդը. վերջինս կողաշրջվել է. ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ուեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Կիևյան 3 հասցեի դիմաց բախվել են Lexus մակնիշի ավտոմեքենան և մոպեդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Էդգար Հայրապետյանն ու Մուշեղ Խանզադյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր