211652_close_icon
views-count13465 դիտում article-date 19:05 30-12-2022

Երևանում բախվել են առանց համարանիշի մոպեդն ու ԱՁ տնօրենի Renault-ն, մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նուբարաշեն փողոցի 23/10 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Ս-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենան և Գյումրիի բնակիչ՝ 36-ամյա Հակոբ Թ-ի վարած առանց համարանիշի մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկնության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Նուշիկ Վարդանյանը, Արսեն Բագրատյանը և կրտսեր պարեկներ Լիլիթ Գրիգորյանն ու Հենրիկ Սալոյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը
փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Ս. Հրաչյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։











 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր