211652_close_icon
views-count2896 դիտում article-date 18:03 27-05-2020

«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել

<< Փարիզ – 2024 >> ամառային օլիմպիական խաղերի անցկացման հարցը կարող է վերանայվել: Քաղաքի մի շարք պաշտոնյաներ կոչ են անում հանրաքվե անցկացնել՝ մրցումները չեղարկելու կամ հետաձգելու հարցով: Նման առաջարկների պատճառը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն է: Խաղերի կազմկոմիտեն խոստացել է կրճատել ծախսերի մի մասը, բայց սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանուն կարծում է, որ դրանք միայն կավելանան: Մինչ Փարիզի քաղաքական գործիչները քննարկում են հանրաքվեի կազմակերպման հնարավորությունը, կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգը խոսել է ի պաշտպանություն խաղերի անցկացման: Արագընթաց թիավարությունից օլիմպիական եռակի չեմպիոնը կարծում է, որ մրցումները միայն կօգնեն Ֆրանսիայի տնտեսությանը: Նա համաձայն է, որ պետք է որոշակի փոփոխություններ կատարվեն։ Նախկին մարզիկը խոստանում է խնայել միլիոնավոր եվրոներ, որի արդյունքում կկրճատվեն տրանսպորտի, հյուրերի և անձնակազմի համար նախատեսված գումարները: Ամենածախսատարը ջրային նոր կենտրոնի կառուցումն է։ Այլ խոշոր համալիրների ստեղծում չի նախատեսված, քանզի դրանք կան և, բացի այդ, կօգտագործվեն նաև ժամանակավոր կառույցներ։

Նմանատիպ նյութեր