211652_close_icon
views-count1811 դիտում article-date 18:11 01-03-2022

«Փարիզ-2024»–ի օլիմպիական խաղերի ուղեգրերը մեր նետաձիգները կվիճարկեն աշխարհի առաջնությունում

Երևանում և Գյումրիում են գործում նետաձգություն  մարզաձևի խմբեր, որոնցում պարապում են շուրջ 60 մարզիկ – մարզուհիներ: Նշանառուները մարզվում են տարեսկզբից:  Թիրախները տեղադրված են օլիմպիական չեմպիոն Իգոր Նովիկովի պատվին հիմնադրված  պատանի հնգամարտիկների հանրապետական նախկին մարզադպրոցի տարածքում:

Հավաքականի գլխավոր մարզիչ  Բորիս Վասիլյանը հաջողության հույսեր է կապում հիմնականում վեց մարզիկի հետ /Գևորգ Հազարումյան,Վիգեն Սմբատյան, Լևոն Պողոսյան,Սամվել Առաքելյան, Էրիկ Միրզոյան, Համլետ Պողոսյան /:

Նպատակ կա ունենալ Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից: Խնդիրը բարդ է, մանավանդ  միջազգային  մրցումների սղության պայմաններում: 2020թ., հայաստանցի մարզիկները, համավարակի պատճառով,  ոչ մի մրցման չեն մասնակցել, իսկ անցյալ տարի ընդամենը մեկ մրցուղերթ է իրականացվել: Վերը նշած տղաներից  Համլետ Պողոսյանը, Էրիկ Միրզոյանը և Սամվել Առաքելյանը , ինչպես ասում են, նավից ընկել են պարահանդես՝  հանդես գալով Լեհաստանում կայացած աշխարհի առաջնությանը: Որքան էլ զարմանալի թվա, մեր եռյակը հաղթահարել  է որակավորման փուլի արգելքը  ու մտել եզրափակիչ: Այդ փուլում, 77 մրցակցի պայքարում , Սամվելը գրավել է 76 –րդ, Էրիկը ՝ 71 –րդ , իսկ Համլետը՝ 64 –րդ տեղը:

<< Փարիզ – 2024 >>  –ի օլիմպիական խաղերի ուղեգրերը մերոնք կվիճարկեն նախաօլիմպիական տարում կայանալիք աշխարհի առաջնությունում: Ընդհանրապես այդ ստուգատեսում 1/ 16 եզրափակիչ մտնող բոլոր 32 նշանառուները միշտ դարձել են օլիմպիական խաղերի մասնակից: Արտոնագիր կստանան նաև Փարիզի ստուգատեսին նախորդող ամիսներին անցկացվելիք Եվրոպայի առաջնության լավագույն ությակում տեղ զբաղեցնողները:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի նետաձիգների համար կարևորվում է Գերմանիայի Մյունխենում հունիսի 5 – 12 –ը նշանակված Եվրոպայի առաջնությունը: Այն ցույց կտա մեր մարզիկների ընդհանուր  պատրաստականության աստիճանը:

Նմանատիպ նյութեր