211652_close_icon
views-count1356 դիտում article-date 20:46 13-04-2022

«Փարիզ -2024» օլիմպիական ամառային խաղերի որակավորման համակարգը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է  << Փարիզ -2024  >>   օլիմպիական ամառային  խաղերի որակավորման համակարգը: Այն հաստատել է միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը:

Ընդհանուր առմամբ խաղերին կմասնակցեն 318 մարզիկ –մարզուհիներ.  192 սպորտային / 96 –ական տղամարդ և կին/ , 94 գեղարվեստական մարմնարզության և 32՝  բատուտի:  

Նախորդ՝  Տոկիոյի  ստուգատեսի համեմատ սպորտային մարմնամարզությունում տեղի են ունեցել մի շարք պարզեցումներ: Հիմնական փոփոխությունը վերաբերում է  մարզիկների քանակին ՝  հավաքականում:

Թիմային պայքարի  ուղեգիր կստանա  հինգ  մարմնամարզիկներ, ովքեր կարող են  մասնակցել  թիմային և անհատական պայքարին:

Թիմային ուղեգրի չարժանացած երկրները Փարիզ կգործուղեն  անհատական վարկանիշով    երեք  մարզիկի:

Օլիմպիական առաջին վարկանիշային մրցաշարը տեղի կունենա առաջիկա հոկտեմբերին ՝  Մեծ Բրիտանիայի Լիվերպուլում: Այնտեղ կխաղարկվեն  թիմային ուղեգրերը:

Բելգիայի Անտվերպենում  2023թ. նախատեսված  աշխարհի առաջնությունում  կվիճարկվեն  թիմային և անհատական արտոնագրերը:

Վարկանիշային են նաև 2024թ.  աշխարհի գավաթի խաղարկության փուլերը:

Սպորտային մարմնամարզիկներին խաղերում հանդես գալու վերջին հնարավորությունը կտրվի  2024թ.  մայրցամաքային առաջնություններում:  

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր դարձավ հենացատկում:

Գեղարվեստական մարմնամարզուհիների համար որակավորման առաջին հնարավորությունը կտրվի Բուլղարիայի Սոֆիայում այս տարվա սեպտեմբերին կայանալիք   աշխարհի առաջնությունում: 

Բատուտում  օլիմպիական ուղեգրերի համար մրցավեճը կսկսվի 2023թ.  նոյեմբերին Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունով: 

Նմանատիպ նյութեր