26597 դիտում
22:54 27-05-2020
Երևանում ուժեղ քամու հետևանքով տապալված ծառը վնասել է նաև ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մայիսի 22-ին Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով հսկայական ծառը Սայաթ-Նովա 21ա շենքի բակում կոտրվել և ընկել էր կայանված ավտոմեքենաների վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականով թաղապաետարանի կանաչապաման աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են տապալված ծառերը, սակայն չեն կարողացել պարզել տուժած քաղաքացիների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից մեկը Հայաստանի քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+