211652_close_icon
views-count46786 դիտում article-date 11:10 13-11-2015

Ուժեղ քամին տարել է նաև Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի «կռիշը». ժողովուրդն էլ ասում է՝ քամու բերած, քամու տարած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով նյութական վնասներ են կրել նաև Եղվարդ քաղաքի մեծ թվով բնակիչներ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամին պոկել է մի քանի տների տանիքներ, վնասել ծառեր, էլեկտրալարեր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժած քաղաքացիներն ասում էին. «Քաղաքապետարանից եկել, հարցրել են՝ ինչ ա եղել, ինչ չի եղել ու թողել, գնացել են: Եվ հստակ չեն պատասխանել, թե արդյոք մեզ կօգնեն, թե չէ: Մինչև այդ պահը մենք մեր ուժերով ենք վնասները վերականգնում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ [color=#EF2929]քամին գրեթե ամբողջովին պոկել է գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հսկայական երկհարկանի տան տանիքի թիթեղյա շիֆերները՝ շպրտելով դրանք անգամ հարևան տան տանիքի վրա ու վնասելով նաև այն: Հավաքվածները նաև արդարացիորեն բարձրաձայնում էին, «Եթե ջրի խնդիր ունեինք, բարեկարգ ճանապարհների, հիմա էլ եկավ ու ավելացավ էս կոտրված տանիքները: Ժողովուրդը ճիշտ ա ասում էլի, որ կարկուտը ծեծած տեղն ա ծեծում: Արամ Հարությունյանը փողի մեշոկի վրա նստած ա: Նա մի օրում իր տանիքի հարցը կլուծի, բա ի՞նչ անեն էն խեղճ ու կրակ մարդիկ, ովքեր սոցիալապես ոչ միայն անապահով են, այլ նաև գործազուրկ են, թոշակառուներ են և ունեն առողջական խնդիրներ: Պետք ա դրանց օգնեն: Ճանապարհների մասին էլ խոսք չկա: Հարյուր անգամ խնդրել ենք, որ գոնե շիբինը տան, մենք մեր ուժերով փողոցները լցնենք էդ շիբինով: Արամ Հարությունյանը շիբինի հանքեր ու ասֆալտի գործարան ունի, մի բան էլ չի անում էս քաղաքի համար, մենակ թողնես՝ էստեղ ու էնտեղ խոսա, թե՝ մտածում եմ համաքաղաքացիներիս մասին: Ճիշտ ա, մտածում ա, բայց մենակ իրա բիզնեսների մասին: Այս անգամ նորից դիմում ենք իրան, որ գոնե հիմա շիբինով մեզ օգնի, մնացածը մենք կանենք: Ջրի խնդիրն էլ երկար տարիների պատմություն ունի: 21-րդ դարում ոնց որ Եղվարդում քարե դարում ապրենք: Չգիտենք՝ ինչ ա լինելու, ում դիմենք, էլ տեղեր չի մնացել»: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր