2149 դիտում
10:06 28-05-2020
Ամերիկացիների 49 տոկոսը համաձայն է պատվաստվել COVID-19 դեմ․ «Ամերիկայի ձայն»
Հարցումները ցույց են տալիս, որ ամերկացիների 49 տոկոսը կպատվաստվի COVID-19 դեմ, եթե գիտնականները ստեղծեն պատվաստանյութ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5438310.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ըստ The Associated Press և NORC Center for Public Affairs Research հաստատության համատեղ հարցման արդյուքների՝ հարցվողների 49 տոկոսը համաձայն են պատվաստվել, 31 տոկոսը վստահ չեն, 20 տոկոսը կտրականապես դեմ են պատվաստմանը:
Մասնագետների վկայությամբ՝ այս թվերը փաստում են պատվաստման կողմնակի ազդեցությունների շուրջ առկա անորոշության մասին հանրության շրջանում: Այս հարցի շուրջ, մասնագետների պնդմամբ, շրջանառվում են բազմաթիվ դավադրության տեսություններ: Սակայն մարդկանց մտահոգությունները կապված են պատվաստանյութի ստեղծման և փորձարկման կարճ ժամանակահատվածի հետ, որի ընթացքում կողմնակի ազդեցությունը կարող է չբացահայտվել:
Սակայն շատերը հավաստում են, որ կպատվաստվեն և դիտարկում դա որպես իրենց անվտանգության գրավական:
Հարցվողների 72 տոկոսը նշում է, որ առանց պատվաստանյութի անհնար է վերադարձը բնականոն կյանքի: 60 տարեկան և բարձր տարիքի մարդկանց 67 տոկոսը համաձայն է պատվաստման, մինչդեռ երիտասարդների միայն 40 տոկոսն է համաձայն պատվաստվել:
Պատվաստվելու հարցն ուղղվել է նաև ռասայական տարբեր խմբերի ներկայացուցիչներին: Ըստ հարցման արդյուքների՝ աֆրոամերիկացիների 25 տոկոսն ու լատինամերիկացիների 37 տոկոսն է համաձայն պատվաստվել, ի տարբերություն սպիտակների 56 տոկոսի: Հարցման մասնակիցների 42 տոկոսը, ովքեր դեմ են պատվաստման, ունեն մտավախություն, որ դրա միջոցով կարող են հիվանդանալ կորոնավիրուսով: Պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունները սակայն կտրականապես հավաստիացնում են որ պատվաստման միջոցով COVID-19-ով հիվանդանալը բացառվում է:
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
09:17 26-05-2020
COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը. ԱՄՀ․ «Ամերիկայի ձայն»
5843 դիտում
15:54 23-12-2021
Հայաստանում պատվաստվել է 1․591․809 քաղաքացի. 500 մարդ պատվաստվել է 3-րդ դեղաչափով. Ավանեսյան
4123 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8886 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին