2699 դիտում
17:22 28-05-2020
Ժոզե Մոուրինյո. Գերմանիայում արդեն խաղում են, իսկ մենք դոփում ենք տեղում
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Անգլիայում մրցաշրջանի վերսկսմանը:
«Անկեղծ ասած, այն պահից, երբ Բունդեսլիգան վերսկսվեց, հայտարարեցին Իսպանիայի և Պորտուգալիայի առաջնությունների մեկնարկի ժամկետների մասին, մեր համար սկսվեց ամենաբարդ շրջանը, քանի որ ցանկանում ենք խաղալ: Ծանր է տեսնել, որ այլ երկրներում ֆուտբոլային խաղեր են ընթանում, իսկ մենք դոփում ենք տեղում:
Գերմանիայում ֆուտբոլիստներն արդեն աշխարհին տալիս են այն, ինչ՝ սիրում են, իսկ մենք՝ ոչ, և մենք ցանկանում ենք խաղալ: Պետք է պարզապես սպասել որոշմանը: Մենք շատ ենք սպասում այն պահին, երբ կհայտարարեն, որ կարող ենք խաղալ:
Ակնհայտ է, որ մարզումներին վերադառնալը անհավանական զգացողություն է յուրաքանչյուրի համար: Կարծում եմ, որ մենք բոլորս կարոտել ենք խոտածածկի հոտին», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
18:56 02-04-2019
Ժոզե Մոուրինյո. Պատրաստ եմ աշխատել Գերմանիայում
3130 դիտում
16:03 13-08-2016
Ժոզե Մոուրինյո. Մենք պայքարելու ենք չեմպիոնական տիտղոսի համար
8232 դիտում
22:06 19-11-2016
Ժոզե Մոուրինյո. Ներկա պահին մենք ամենաանբախտ թիմն ենք
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում