1364 դիտում
22:08 28-05-2020
«Ռեալը» շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ակումբը
KPMG խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ակումբների վարկանիշը, հայտնում է Armsport.am-ը:
Զեկույցում առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը», որը գնահատվում է 3 միլիարդ 478 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդը» (3,3 մլրդ)։
Ցանկի առաջին երկու տեղերն անփոփոխ էին մնացել նախորդ տարվանից, 3-րդ տեղում հայտնվել է «Բարսելոնան» (3,1 մլրդ)՝ լավագույն եռյակից դուրս մղելով «Բավարիային» (2,8 մլրդ)։
Թոփ-15-ում հայտնվել են նաև «Լիվերպուլը» (2,6 մլրդ), «Մանչեսթեր Սիթին» (2,6), «Չելսին» (2,2), «Տոտենհեմը» (2,0), ՊՍԺ-ն (1,9), «Արսենալը» (1,85), «Յուվենտուսը» (1,7), Դորտմունդի «Բորուսիան» (1,2), «Ատլետիկոն» (1,1), «Ինտերը» (983 մլն) ու «Շալկեն» (814 մլն)։
Նմանատիպ նյութեր
1328 դիտում
15:50 07-05-2015
«Ռեալը» երրորդ տարին անընդմեջ մնում է աշխարհի ամենաթանկ ակումբը
4730 դիտում
14:16 14-07-2016
Մադրիդի «Ռեալը» այլևս աշխարհի ամենաթանկ ակումբը չէ
3069 դիտում
17:34 14-06-2019
Մբապեն շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ խաղացողը
Այս բաժնից
2806 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2329 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2626 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ